հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահն ընդունել է Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին

ՀՀ նախագահն ընդունել է Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, նշվել, որ համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում ունի զարգացման լուրջ ներուժ:

Այս համատեքստում ընդգծվել է հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: