երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ՀՀ նախագահն ու Լիտվայի վարչապետը քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ՀՀ նախագահն ու Լիտվայի վարչապետը քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։

Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։

Վարչապետ Շիմոնիտեն իր հերթին շեշտել է, որ Լիտվան որպես չեզոք երկիր հնարավորության սահմաններում պատրաստ է իր նպաստն ունենալ մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղություն հասնելու գործում։

Զրույցի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների և խաղաղության հաստատումն է։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին և այլ սպառնալիքներին։ Շեշտվել է, որ հումանիտար խնդիրները և հումանիտար ճգնաժամի առանց նախապայմանների հաղթահարումն առաջնահերթություն է։

 

  • Կիսվել: