Այսօրվա իշխանությունները սիրով և համերաշխությամբ աշխատում են ՀՀԿ-ական իշխանության հետ. Էդմոն Մարուքյան
Այսօրվա իշխանությունները սիրով և համերաշխությամբ աշխատում են ՀՀԿ-ական իշխանության հետ այնտեղ, որտեղ դեռ թեկնածու չունեն, բայց, օրինակ, Երևանում, Արմավիրում նոր ընտրություններ անցկացրին, Իջևանում՝ անցկացվում են։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։
«Մենք Վանաձորից ունենք երկու ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, նաև համամասնական ընտրակարգով, մարդիկ անընդհատ Վանաձորի հարցով զբաղվում են։ Մեզ շատ հաճախ հարցնում են՝ բա ի՞նչ եղավ, ընտրությունների կեղծմամբ ընտրված իշխանությունը մնաց տեղում, Սահմանադրական դատարանի որոշումը կյանքի չկոչվեց ՀՀ կառավարության կողմից։Այդ հարցերը բաց են մնացել։ Այսօրվա իշխանությունները սիրով և համերաշխությամբ աշխատում են ՀՀԿ-ական իշխանության հետ այնտեղ, որտեղ դեռ թեկնածու չունեն, բայց, օրինակ, Երևանում, Արմավիրում նոր ընտրություններ անցկացրին, Իջևանում՝ անցկացվում են։ Այսինքն այնտեղ, որտեղ պետք էր, ցրեցին իշխանությունները, որտեղ արդեն որոշակի եղբայրություն կար, մնացին։ Բայց մենք շարունակելու ենք խնդիրը բարձարցնել, սա երկակի ստանդնարտների ցցուն օրինակ է։ Ոնց եղավ, որ Երևանում պետք էր նոր ընտրություն անել, բայց Վանաձորում կամ Գյումրիում պետք չէր»,-նշեց նա։