շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ն ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ կգնի

ՀՀ-ն ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ կգնի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ ապրիլի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերելու 1 մլն դեղաչափ պատվաստանյութ: 

«Պատկերացրեք՝ բերենք այդ ամենը, պետական ահռելի միջոցները ծախսենք, և վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում։ Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ։ Այնպես որ, պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին պետք է ուշադրություն չդարձնել»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով տեղեկությանը, թե Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է բերել, որի ժամկետը մայիսին լրանում է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիները կպատվաստեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութով։

  • Կիսվել: