հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ն պետք է իր իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի. վարչապետ

ՀՀ-ն պետք է իր իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի. վարչապետ

Սահմանազատման և սահմանագծման հետ կապված կասեմ, որ դա գործընթաց է, որը պետք է մանրամասն բանակցվի, և ՀՀ-ն պետք է իր իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի: Սա աներկբա է: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ մենք պետք է ՀՀ ասելով հասկանանք ոչ թե ինչ-որ ամորֆ բան, որը ձև ու սահման չունի, այլ պետք է հասկանանք կոնկրետ տարածք՝ միլիմետրի ճշգրտությամբ: ՛՛Սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ամենակարևոր անկյունաքարային երաշխիքը, որովհետև մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք կոնկրետ տարածքում՛՛,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով ադրբեջանական ներխուժմանը ՀՀ տարածք՝ վարչապետն ասաց. ՛՛Այդ տարածքները, որոնք հիմա ճշգրիտ ավելի քան 40 քառակուսի կիլոմետր են՝ 40-45, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը  միջազգային հանրությունը բավականին միանշանակ դատապարտել է՛՛:

Նա ընդգծեց ագրեսիան վերացնելու անհրաժեշտությունը:

«Այս ագրեսիան պետք է վերացվի, ու մենք նաև այստեղ ասում ենք, որ մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի, և մենք այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի ագրեսիան վերացվի»,- ասաց նա:

 

  • Կիսվել: