երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ-ն պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու. Փաշինյան

ՀՀ-ն պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու. Փաշինյան

ՀՀ կառավարությունը և Հայաստանը պետք է հայտարարեն, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունեն, այլ նաև չեն ունենալու։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու։ Եվ սա է այն միակ սկզբունքը, որը մեզ հնարավորություն կտա պետություն ունենալ, հակառակ դեպքում չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք՛՛:

 

  • Կիսվել: