հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել «3+3» հարթակի շրջանակում․ Իրանի ԱԳ նախարար

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել «3+3» հարթակի շրջանակում․ Իրանի ԱԳ նախարար

Երևանի և Բաքվի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական- տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում,  Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է parstoday.ir-ը:

Նա շեշտեց, որ Հայաստանը լուրջ է տրամադրված տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում և կարևոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

«2024 թվականի առաջին ամիսներին հնարավոր է հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում։ Մենք լավատես ենք այդ հարցում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Նա հիշեցրեց, որ նախօրեին շփվել է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու անգամ զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

 

  • Կիսվել: