ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ կառավարությունը լկտիաբար ստում է, որ պատերազմից խուսափելու համար է հեռու մնում Արցախի հարցին միջամտելուց․ Հայկ Գրիգորյան

ՀՀ կառավարությունը լկտիաբար ստում է, որ պատերազմից խուսափելու համար է հեռու մնում Արցախի հարցին միջամտելուց․ Հայկ Գրիգորյան

Պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքականությունը Արցախի հարցում` հեռու մնալու Արցախից, բացատրվում է Հայաստանը պատերազմի մեջ չներքաշելու հիմնավորմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը․

«Ակնհայտ է, որ միայն դիվանագիտական ճանապարհով Արցախի հայաթափումը չի կանխվելու։ Պարտադիր պետք է լինի զինված աջակցություն։

Հարց` արդյոք Ադրբեջանը չի կարող հարձակվել Հայաստանի վրա Արցախը հայաթափելուց հետո։ Իհարկե կարող է։ Արդյոք Ալիևը երբևէ առիթների պակասություն է զգացել` հայերի վրա հարձակվելու համար։

Ուստի` ՀՀ կառավարությունը լկտիաբար ստում է, որ պատերազմից խուսափելու համար է հեռու մնում Արցախի հարցին միջամտելուց։ Այս կառավարությունը ձախողել է թե արհեստական ստեղծված խաղաղության օրակարգը թե արտաքին հարաբերությունները թե ռազմական ու տնտեսական հզորացման օրակարգերը։

Որն է պետության գոյության նպատակը, մի՞թե ՀՀ գոյության նպատակներից մեկը հայերին պաշտպանելը չէ։ Այլապես կարող ենք ունենալ ՀՀ որտեղ թուրք ու պարսիկ ապրի ու անունը լինի ՀՀ բայց հայ չապրի այնտեղ։ Մի՞թե հայերին ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելն ու հայաթափում կանխել ՀՀ պետության առաքելություններից մեկը չէ։ Ինչպես է կարողանում այս կերպ մոլորեցնել ազգին մի մարդ։ Այ դա է հարցը։ Կամ ոնց կարող է մի ազգ այսքան մոլորյալ լինել։

Պետք է որոշել որ քաղաքական ուժն է ի վիճակի հայկական պահել Արցախը և որ երկրների օգնությամբ։ Այս հարցերի պատասխանեց ելնելով էլ պետք է դուրս գալ փողոց։ Նախկիններն ու ներկաները արդեն ապացուցել են թե ինչպես են երկիր քանդում և որ երկրի շահերն են սպասարկում»։

  • Կիսվել: