կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը. ԵԺԿ

ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը. ԵԺԿ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգագումներիին՝ մտահոգություն հայտնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ուժային գործողությունների առնչությամբ:

ԵԺԿ-ն իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը՛՛։

Նշվում է, որ ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։

՛՛Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց՛՛,-ասված է հայտարարության մեջ: 

  • Կիսվել: