երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին․ Անդրանիկ Քոչարյանը՝ Լավրովին

ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին․ Անդրանիկ Քոչարյանը՝ Լավրովին

«Սխալվում է պարոն Լավրովը»: Այս մասին «Առաջին լրատվականի»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։

«ՀՀ իշխանության քաղաքականությունը բավարարում է հայ ժողովրդի շահերին, հակառակ դեպքում՝ ՀՀ իշխանությունները իշխանություն չէին լինի ընդհանրապես»,- հավելել է ՔՊ-ական պատգամավորը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը, որտեղ ասվում է, որ 102-րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, Քոչարյանը նշել է, որ իրական երաշխիքը ՀՀ ժողովուրդն է․ «Բազան լրացնում է մեր անվտանգային համակարգի որոշ սեգմենտ և դա շատ կարևոր է»։

  • Կիսվել: