ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ չէ. իրանցի նախարար

ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ չէ. իրանցի նախարար

Հայաստանն ու Իրանը ունենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, սակայն տնտեսական հարաբերությունների առումով, հաշվի առնելով առկա պոտենցիալը, դա գոհացուցիչ չէ և զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այս մասին այսօր Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը։

՛՛Իհարկե Քովիդի պատճառով ավելի քիչ հնարավորություն ընձեռվեց, որպեսզի զարգացնենք հարաբերությունները, բայց այսօր այդ պայմաններն այսօր լիովին բավարարված են և կարող ենք խոսել հարաբերությունների զարգացման մասին՛՛,-ասաց իրանցի նախարարը:

Մեհրաբիանը նաեւ հավելեց. ՛՛Երկու երկրներն ունեն քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների ժողովուրդներին և կառավարություններին դրա համար։ Տնտեսական հարաբերությունների առումով, հաշվի առնելով առկա պոտենցիալը, դա գոհացուցիչ չէ և զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու մասին մտածենք, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման մասին պետք է մտածենք՛՛:

Իրանցի նախարարը նաեւ տեսակետ հայտնեց, որ առաջիկայում  ականատեսը կլինենք երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների նշանակալի մեծացման:

  • Կիսվել: