հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ի հետ ռազմական համագործակցությունը շատ սերտ է. Լավրով

ՀՀ-ի հետ ռազմական համագործակցությունը շատ սերտ է. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լավրովը նշել է. «Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ նույնպես իրականացվում է շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ մշտական, ամենօրյա, և պրոֆեսիոնալ աշխատանք»:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմական բազա, որն օգնում է ապահովել տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը:

«Հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային, դրանք այդպիսին էլ իրականում կան: Դա վերաբերում է ինչպես  ՀԱՊԿ-ի շրջանակում, այնպես էլ երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ սերտ է»,-նշել է Լավրովը:

  • Կիսվել: