ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«ՀՀ-ի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կապան ճանապարհի որոշակի հատվածում». Ալիև

«ՀՀ-ի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կապան ճանապարհի որոշակի հատվածում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ասել է, որ հանդես է գալիս Երևանի հետ ՛՛կառուցողական երկխոսության՛՛ (չակերտները՝ խմբ.) օգտին: Նա հիշեցրել է, որ հայտնել էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է minval.az-ը:

Ալիևն ասել է. ՛՛Նա (Նիկոլ Փաշինյանը) ևս ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունվում է: Ոմանք կարող են անհանգստանալ այս կապակցությամբ, սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լինի հաշտություն, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք սա ենք ուզում՛՛:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ՛՛եթե հայկական կողմը նույնպես քաղաքական կամք ցուցաբերի, երկու երկրները կկարողանան ինքնուրույն լուծել այդ հարցերը՝ առանց միջնորդների, և տարածաշրջանում կարող է երկարաժամկետ խաղաղություն հաստատվել՛՛:

Ալիևը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կապան ճանապարհի որոշակի հատվածում:

Նա ասել է. ՛՛Որովհետև խորհրդային շրջանի քարտեզները դա ցույց են տալիս: Մենք մեր տարածքում ենք, և Հայաստանն այժմ դա հայտարարում է: Ինչ-որ մեկն ասում է, որ մենք խախտել ենք ինչ -որ մեկի սահմանները, սա ծիծաղելի է: Տարածաշրջանում սկսվում է նոր ժամանակաշրջան՛՛:

  • Կիսվել: