հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ի ղեկավարներից ոչ մեկն այդչափ չի ավելացրել կախվածությունը ՌԴ-ից, որքան հեղափոխական կառավարությունը. Բաբաջանյան

ՀՀ-ի ղեկավարներից ոչ մեկն այդչափ չի ավելացրել կախվածությունը ՌԴ-ից, որքան հեղափոխական կառավարությունը. Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, մասնավորապես՝ վերջերս շրջանառվող այն տեսակետին, թե դրանք վտանգված են:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Թե բա հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են, ֆլան-ֆստան․․․

Փաստերով կապացուցեմ՝ Փաշինյանի կառավարությունն ամենաշատն զիջումներն է արել և անում Ռուսաստանին։ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկ այդչափ չի ավելացրել կախվածությունը Ռուսաստանից, որքան հեղափոխական կառավարությունը։

Բայց․․․

Պետությունները հենց նրանով են պետություն, որ կարողանան ուժեղների հետ/միջև հարաբերություններում ապահովել սեփական շահն ու պաշտպանվածությունը և ուժեղների հետ/միջև այդ հարաբերությունների զոհ դառնալու փոխարեն դառնան, փորձեն ընդամենը առկա իրավիճակում պաշտպանել սեփական շահերը:

Ամոթ և խայտառակություն է, երբ խաղալիք կամ խամաճիկ են դառնում պետականություն ունեցող, բայց արժանապատվություն, ինքնիշխան շահ չհետապնդող հասարակությունները:

Ըստ որում` այդ ամենից բացի էլ, դեռ փորձում են իրենց այդ վիճակը վերածել արդարացման միջոցների՛՛:

 

  • Կիսվել: