ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 700 մլն դոլար. Աբդոլլահիան

ՀՀ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 700 մլն դոլար. Աբդոլլահիան

Մենք լավ, հագեցած հանդիպում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ։ Այս մասին այսօր Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք պայմանավորվել ենք երկկողմ համագործակցության մակարդակով թեմաների շուրջ՛՛։

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով՝  երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 700 մլն դոլար է կազմում։

՛՛Մենք պայմանավորվեցինք այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի՝ հաշվի առնելով այս մակարդակը 1 միլիարդ դոլարից բարձր բարձրացնելու ներուժը: Համագործակցության զարգացման ոլորտները շատ լայն են։ Այդ ուղղություններից մեկը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումն է, որը թույլ կտա ավելի հարմար եւ մատչելի պայմաններ ստեղծել։ Շատ կարեւոր նշանակություն ունի ճանապարհների հարցը։ Սյունիքի մարզում՝ Կապանում, Իրանի գլխավոր հյուպատոսության բացումն այն կարեւոր քայլերից է, որը մենք Հայաստանի արտգործնախարարի հետ միասին վաղը պետք է անենք՛՛,-ասել է Աբդոլլահիանը:

  • Կիսվել: