չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը չի մեկնաբանում Քոչարյան-Տեր-Պետրոսյան նախաձեռնությանը Սերժ Սարգսյանի չմասկանկցելու փաստը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը չի մեկնաբանում Քոչարյան-Տեր-Պետրոսյան նախաձեռնությանը Սերժ Սարգսյանի չմասկանկցելու փաստը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը չի մեկնաբանում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարելիք այցին Սերժ Սարգսյանի չմասկանկցելու փաստը:

«Ես որևէ մեկնաբանություն չունեմ, իրենց հարցրեք այդ մասին»,- խորհուրդ տվեց InfoPort.am-ի թղթակցին երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը` չմասնավորեցնելով, թե ում կոնկրետ նկատի ուներ «իրենք» դերանվան տակ և թե ինչու Սերժ Սարգսյանին առնչվող հարցերով պետք է դիմել «իրենց», այլ ոչ թե երրորդ նախագահի գրասենյակ:

Նշենք, ոչ այսօր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը օրեր առաջ հանդիպել էին վարչապետ Փաշինյանի հետ` առաջարկելով նրան թույլատրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնել Մոսկվա` հանդիպելու ռուսաստանյան քաղաքական էլիտայի հետ` փորձելով համատեղ ջանքերով արցախյան հարցում ստեղծված դժվարին իրավիճակից հանգուցալուծումներ գտնել: Ըստ Խոսնակի վարչապետ Փաշինյանը համաձայնել է առաջարկին:

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ մարտի մեկի գործով որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանին դատարանը արդեն վերադարձրել է անձնագիրը: Սակայն ըստ InfoPort.am-ի հավաստի տեղեկությունների` պաշտոնաթող նախագահները դեռ Մոսկվա չեն մեկնել:
Թե կոնկրետ ում և ինչ առաջարկներով պաշտոնաթող նախագահները պետք է հանդիպեն Մոսկվայում դեռևս հայտնի չէ: Հայտնի չէ նաև թե ինչ պատճառով այդ նախաձեռնությունից դուրս մնաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Համենայնդեպս նա մասնակցել է ինչպես Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ քննարկումների ֆորմատին, այնպես էլ ՀՀ երեք նախագահների և Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպմանը:

 

  • Կիսվել: