հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանդիպում չի եղել. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հերքում են

Հանդիպում չի եղել. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հերքում են

Լրատվամիջոցներից մեկում երեկ տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել են և լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, իբր, «պայմանվորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում», քննարկման առիթն էլ եղել է «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված փողերի լվացման մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար կաթողիկոսի կոչից հետո նրա ու եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները»:

 

Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրել է մեկնաբանել, թե որքանով է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

«Իհարկե, իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ընդ որում` դրանցից և ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո:

 

Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը:

Իսկ Վեհափառ Հայրապետի հետ վերոնշալ հադիպումների ժամանակ քննարկումների թեմաներն այնպիսին էին, ինչպիսիք վայել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ պաշտոնաթող նախագահին», - պատասխանեել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

  • Կիսվել: