հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես այստեղ եմ որպես Սերժ Սարգսյանի աջակից. Արմեն Աշոտյանը և Սարգսյանի մյուս աջակիցները դատարանի դիմաց են (ուղիղ)

Ես այստեղ եմ որպես Սերժ Սարգսյանի աջակից. Արմեն Աշոտյանը և Սարգսյանի մյուս աջակիցները դատարանի դիմաց են (ուղիղ)

Ես այստեղ եմ որպես Ս|երժ Սարգսյանի աջակից, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դատարանի դիմաց են նաև այլ հանրապետականներ՝ երիտասարդական թևը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, բնապահպանության նախկիմն նախարար Արամայիս Գրիգորյանը և այլք: «Ինչպես տեսնում եք, այստեղ ինքաբուխ հավաք է», -ասաց Աշոտյանը և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

  • Կիսվել: