երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումն առանձնահատուկ էր ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից. Խանդանյան

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումն առանձնահատուկ էր ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից. Խանդանյան

Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բարձր մակարդակի հանդիպումը առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ դերի և ընկալման տեսանկյունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

ԵՄ-ն և ԱՄՆ-ը ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային համագործակցությունը։

 

Նախադեպը չունեցող այս հանդիպումը որպես մեկնակետ կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքների համար։

ԵՄ և ԱՄՆ կողմից խոստացված դրամական աջակցությունը կնպաստի մի շարք ոլորտներում Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և հումանիտար խնդիրների հասցեագրմանը»։

  • Կիսվել: