չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՀՀ դեսպանը հույն պատգամավորին է ներկայացրել ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերությունների զարգացումները

ՀՀ դեսպանը հույն պատգամավորին է ներկայացրել ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերությունների զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, կառավարող "Նոր ժողովրդավարություն" խմբակցության քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին:

ՀՀ դեսպանը խորհրդարանականին է ներկայացրել ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները՝ նշելով, որ տարին չափազանց ակտիվ է եղել գործադրի մակարդակով շփումների առումով: Նշել է, որ առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք այցեր և հանդիպումներ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու կարևորությունը: Պրն. Կալաֆատիսն, իր հեթին ևս, հետաքրքրություն է հայտնել փոխադարձ այցերի կազմակերպման հարցում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին զրուցակիցներն ընծաներ են փոխանակել:

  • Կիսվել: