ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մավրիտանիայի նախագահին
Նոյեմբերի 27-ին Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Մավրիտանիայի նախագահ Մուհամմադ Ուլդ ալ-Ղազուանիին։
Իր խոսքում դեսպանը նախագահ Ղազուանիին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները` պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել Հայաստանի և Մավրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
Մավրիտանիայի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին Մավրիտանիայում առաջին ոչ ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն գործունեության ընթացքում։
Նույն օրը հավատարմագրման արարողությանը նախորդել է դեսպան Արշակ Փոլադյանի հավատարմագրերի պատճենի հանձնումը Մավրիտանիայի ԱԳ Նախարար Մուհամմադ Սալեմ Ուլդ ալ-Մարզուկին։
Հավատարմագրման արարողության ավարտին դեսպանը հանդես եկավ լրատվամիջոցների համար կարճ ելութով։