կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ՀՀ դեսպանն անդրադարձել է հայ-գերմանական հարաբերությունների երկկողմ օրակարգին և տարածաշրջանի անվտանգությանը

ՀՀ դեսպանն անդրադարձել է հայ-գերմանական հարաբերությունների երկկողմ օրակարգին և տարածաշրջանի անվտանգությանը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ դեսպանատանը հյուրընկալեց հայ և գերմանացի լրագրողների փոխանակման՝ "Correspondents in Conflicts" ծրագրի ղեկավար Սեբաստիան Ռյոսներին և ծրագրի մասնակից Հայաստանից ժամանած լրագրողներին, հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ-գերմանական հարաբերությունների երկկողմ օրակարգին, տարածաշրջանի անվտանգությանը և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների։ Դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

  • Կիսվել: