ՀՀ դեսպան Խարազյանին հյուրընկալել են Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդը և թեմի հոգևոր դասը
Սույն թվականի նոյեմբերի 23-ին Սիրիայում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանն այցելել է ք.Դամասկոսի Ազգային Առաջնորդարան, ուր վերջինիս հյուրընկալել են Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը, թեմի հոգևոր դասը եւ Ազգային իշխանության անդամները՝ մաղթելով նորանշանակ դեսպանին բեղումնավոր գործունեություն:
Դեսպան Ռ.Խարազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու շնորհավորանքների համար: