երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ԲՏԱ Նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

Այս մասին հայտնում են  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի ողջ ընթացքում ՌԴ-ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել՝ ՌԴ-ի հետ պատմականորեն ձևավորված և ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերություններն, ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար:

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ Դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի ևս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը:

  • Կիսվել: