երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է

ՀՀ ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում է: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը եւ Գառնիկ Դանիելյանը:

Հուլիսի 13-ին Վահե Ղալումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը, քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական օրակարգին, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար եւ զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության օրակարգային, ինչպես նաեւ համատեղ պարբերաբար նիստեր անցկացնելու վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է նաեւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես, տրանսպորտի ոլորտին, էներգետիկային, միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող եւ այլ հարցեր:

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել հայ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի կառավարության վարչակազմի մարզերի հետ կապերի վարչության ղեկավար Լերի Բարնաբիշվիլիի հետ:

  • Կիսվել: