ՀՀ ԱԺ նիստում ռազմագերիների հարցի վերաբերյալ հրատապ քննարկում է անցկացվում
Ազգային ժողովը փակ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում է անցկացնում։
Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, թե առաջարկել են քննարկմանը մասնակցի ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը։
Փակ նիստին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պե Ռաֆայել Վարդանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և պաշտոնատար այլ անձինք։



