կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՀՀ ԱԺ հայտարարությունը 1991 թ. մայիսի 6-ի իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԱԺ հայտարարությունը 1991 թ. մայիսի 6-ի իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՛՛Կոլցո՛՛ օպերացիայի հետ:

Հայտարարությունը՝ ստորև.

«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման:

Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է կատարվածը և իր երախտիքը հայտնում զոհված ոստիկանների հարազատներին ու ողջ մնացած և հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակած հայորդիներին՝ ցանկանալով նրանց առողջություն և տոկունություն»:

 

  • Կիսվել: