ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. Կառավարության թեկնածուն Լիլիթ Ալեքսանայնն է
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Հանձնաժողովի անդամների ընտրության համար թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:
ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը կարևորում է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը:
«Առանցքային եմ համարում հանձնաժողովի ինքնավարությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված որոշումների ընդունման և հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը»,- ասաց Ալեքսանյանը: