կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է aliq.ge-ն:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը նշել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններմ ինտենսիվ զարգանում են, ինչի մասին է վկայում բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական հանձնարարական ստանալու կապակցությամբ։

«Հանդիպմանը կողմերը զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման կարևորությունը։ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը», — նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: