չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասին

ՀՀ ԱԳՆ-ը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթների օգտագործելու մասին

Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում նրան, որ ԱՄՆ Պետդեպը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներուժման մասին հայտարարության մեջ օգտագործել էր «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթները, արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու՝ նրանց պահանջները»,- ասաց նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի բոլոր զորքերը Հայաստանի սահմանից ու կհրաժարվի սադրանքներից։ 

«ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու չարդարացված անպատասխանատու է համարում «վիճելի շրջաններում» զորքերի ցանկացած տեղաշարժը»,- ասել է Պորտերը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

Նա շեշտել է, որ սահմանագծման հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով։

  • Կիսվել: