կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի համար. Պատգամավոր

ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի համար. Պատգամավոր

 ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չի անում Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի համար, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ որևէ գործընթաց չի իրականացվում և չի քննարկվում հայերին բռնի տեղահանելու պատասխանատվությունը կրելու համար.«Կոնջորյանն ասում էր, եթե Հռոմի ստատուտը վավերացնենք, մենք մեր իշխանությունն ենք ավելացնելու, ու՞ր ա։ Իհարկե նման բան չի լինելու, քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ ֆիզիկական որևէ վտանգ չի սպառնում հայերին Արցախում։ Ամիսներ հետո էլ պատճառաբանել էր, որ ինքը դա ասել է, որպեսզի մարդիկ Արցախից դուրս չգային։ Դա է իրականությունը, իր բանակցություն վարելը»։

  • Կիսվել: