կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը հունգարական պատվիրակությանը ներկայացրել է էթնիկ զտման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

ՀՀ ԱԳ փոխնախարարը հունգարական պատվիրակությանը ներկայացրել է էթնիկ զտման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Պանիի և «Hungary Helps» ծրագրի հարցերով պետքարտուղար Տրիստան Ազբեյի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հունգարական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ աջակցություն ցուցաբերելու համար:

  • Կիսվել: