կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարն անընդունելի է համարում հարաբերությունների վատթարացումը ՌԴ-ի հետ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարարն անընդունելի է համարում հարաբերությունների վատթարացումը ՌԴ-ի հետ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար

Հայաստանի հաջորդ իշխանությունների դիրքորոշմանը չի կարելի նախանձել, քանի որ նրանք շատ դժվար գործ ունեն անելու վստահության նոր մթնոլորտ ստեղծելու համար։ Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը։

Նրա խոսքով՝ անընդունելի է հարաբերությունների վատթարացումը գերտերության հետ՝ ի դեմս Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար։

՛՛Սրանով մենք կասկածի տակ ենք դնում մեր պետության անվտանգությունը՛՛,-ասաց Ադոնցը։

Նա նշեց, որ այժմ հարաբերությունների այնպիսի բևեռացում է ձևավորվել, որ մի գործընկերոջ հետ օրակարգի փոփոխությունը կարող է բացասաբար ազդել մյուսի հետ հարաբերությունների վրա։ Ապագայում այս իրավիճակի փոփոխությունը ռեսուրսներ և ժամանակ կպահանջի։

Ըստ Ադոնցի՝ հասարակությունը չպետք է համակերպվի այն փաստի հետ, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի ճնշման ներքո։

Նա հիշեցրեց Ալիևի պահանջները, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ. ՛՛Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և 100-ից ավելի հայ ռազմագերիները գտնվում են Բաքվում։ Այս պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է բանակցել մի փաստաթղթի շուրջ, որն իբր կհանգեցնի խաղաղության՛՛:

  • Կիսվել: