հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ժամանակավոր գործադիր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ժամանակավոր գործադիր տնօրենի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) ժամանակավոր գործադիր տնօրեն Կլոդ Գասկոնի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և GEF-ի միջև համագործակցության ընթացիկ մակարդակը և ընդգծել շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական գործողությունների և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։ Կողմերը կարևորել են համաժողովի արդյունավետ կազմակերպումը և միջազգային համագործակցության ամրապնդումը կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ոլորտում։

 

  • Կիսվել: