չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ միութենական պետություն հիմնադրելով կարող է պաշտպանվել արտաքին և ներքին թշնամիներից. Խաչիկ Ասրյան

Հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ միութենական պետություն հիմնադրելով կարող է պաշտպանվել արտաքին և ներքին թշնամիներից. Խաչիկ Ասրյան

Հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ մեկ միասնական միութենական պետություն հիմնադրելով և այդ միության հզորացման միջոցով կարող է միշտ պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից և օրեցօր հզորանալ: Նման կարծիք իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:

Ըստ նրա` Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունն, անցյալ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացրել է Հայաստանում իշխանությունը զավթած ամերիկահպատակ, սորոսածին նիկոլյան իշխանությանը հատկացվող «օգնությունն»՝ այն հասցնելով շուրջ 100 միլիոն դոլարի:

«Բնականաբար, այդ «օգնությունը» չի ծառայեցվելու Հայաստանի տնտեսության զարգացմանը կամ սոցիալապես անապահով ընտանիքների, քաղաքացիների նյութական իրավիճակի բարելավմանն. այդ անիծված «օգնությունը» բաժին է հասնելու աղանդավորական, լգբտ-ական այլասերված կառույցներին, որոնք ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, զբաղված են Հայաստանը քայքայելով, Հայ ազգին իր պատմական և ազգային արժեքներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնելով, բարոյալքելով և ի վերջո՝ ոչնչացնելով:

Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունը վտանգված է ոչ միայն դրսից, այլ նաև ներսից: Առանց Հայ ազգի ու Հայաստանի դիմադրողականության վերականգնման ու ամրապնդման՝ մենք չենք կարող պաշտպանել մեզ արտաքին և ներքին սպառնալիքներից: Հայաստանն ու Հայ ազգին ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի կոնկրետ սպառնալիքներից պաշտպանելու, Հայաստանի ներքին մարտահրավերներին դիմակայելու, այնպես էլ ամերիկյան ազգակործան քաղաքականությունից պաշտպանելու նպատակով՝ հայերիս համար խիստ անհրաժեշտ է քրիստոնեական և ազգային արժեքներ դավանող, Հայ ազգի դարավոր բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի մշտական աջակցությունը: Ուստի, հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ մեկ միասնական միութենական պետություն հիմնադրելով և այդ միության հզորացման միջոցով կարող է միշտ պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից և օրեցօր հզորանալ:

Միայն Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ լինելով, ասել է թե՝ Սյունիքում և Արցախում Ռուսաստանի դաշնության ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով և միասնական բանակ ունենալով մենք կկարողանանք միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի սահմանները, Հայ ազգի ազգային, քրիստոնեական և պատմական արժեքները: Հայաստանի ու Հայ ազգի փրկության և ուժեղացման վերոնշյալ որոշման այլընտրանքն Ամերիկայի աջակցությամբ Հայաստան պետության և Հայ ազգի անդառնալի կործանումն ու ոչնչացումն է»,- գրել է Ասրյանը:

  • Կիսվել: