երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Փաշինյան Նիկո՛լ, զինի՛ր «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին». Խաչիկ Ասրյան

«Փաշինյան Նիկո՛լ, զինի՛ր «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին». Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է մեկնել Սյունիք և Հայաստանի ցանկացած սահմանագիծ. Փաշինյան Նիկո՛լ, զինի՛ր «Հայոց Արծիվներ» ջոկատին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանը:

՛՛2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմին ուղիղ մեկ ամիս մասնակցած, Արցախի Մարտունի ու Ճարտար քաղաքները և հարակից գյուղերն անառիկ պահած «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը պատրաստ է մեկնել Սյունիք և Հայաստանի ցանկացած սահմանագիծ՝ կյանքի գնով պաշտպանելու

Հայոց Սուրբ Հողը և Հայ ժողովրդի անվտանգությունը:

Փաշինյան Նիկո՛լ, զինի՛ր «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

 

  • Կիսվել: