շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հերթով գնալու ենք հակահայ ծրագրեր իրականացնողների հետևից. Սաղաթելյան

Հերթով գնալու ենք հակահայ ծրագրեր իրականացնողների հետևից. Սաղաթելյան

Իշխանությունը կալանավորումների շարքով փորձում է ճնշել օրեցօր ավելի մեծ թափ հավաքող ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը, սակայն դա նրան չի հաջողվի։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր կալանավորված եղբայրները, որոնք օրեր առաջ այս հարթակում կանգնած էին, չեն կոտրվել եւ ընդամենը մեկ խնդրանք ունեն՝ պայքարել մինչեւ վերջ։ Բոլոր ճնշումները մեզ ավելի են ուժեղացնում։ Ինչքան շատ են մեզ հետապնդում, այնքան ապացուցվում է, որ խուճապը մեծ է՛՛։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենց պայքարը հասցնելու են հաղթական ավարտի։

՛՛Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ եւս հաստատելով՝ Նիկոլը չունի մանդատ երկիրն այս ճանապարհով տանելու։ Մենք հերթով գնալու ենք հակահայ ծրագրեր իրականացնողների հետեւից՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: