շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Հերթական հեռախոսազրույցը․ Կողմերը կարևորել են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը

Հերթական հեռախոսազրույցը․ Կողմերը կարևորել են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:

Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

  • Կիսվել: