շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները կկարողանան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում

Հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները կկարողանան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում

Հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները հնարավորություն կունենան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում։ Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություն այն աշակերտների համար, ովքեր դուրս են մնացել հեռավար ուսուցումից։ Ամռանը նրանք տարբեր դպրոցներում կլրացնեն իրենց գիտելիքները, որպեսզի  սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան։ Երբ աշակերտը որոշակի կուրս բաց է թողնում, ապա հետո վերադառնալը և նոր նյութեր ընկալելը դժվար է լինում»,- նշեց Հարությունյանը։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ սեպտեմբերից հնարավոր է լիարժեք սկսել դասերը, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին:

  • Կիսվել: