հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սեպտեմբերի 1-ից մենք կարող ենք լիարժեք սկսել դասերը․ նախարար

Սեպտեմբերի 1-ից մենք կարող ենք լիարժեք սկսել դասերը․ նախարար

Սեպտեմբերից մենք կարող ենք լիարժեք սկսել դասերը, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին:  Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախախարի խոսքով՝ պետք է դիմակ կրել այն ցուցումներին համապատասխան, որոնք կան, շատ հաճախ ախտահանել ձեռքերը, դա ամեն օր սովորեցնել հարյուր հազարավոր աշակերտներին։ Երրորդ պայմանն այն է, որ պետք է պահպանել սոցիալական հեռավարությունը:

Նախարարի խոսքերով, դպրոցների մեծ մասում խնդրանքներն ու հորդորները պահվում են, սակայն լուրեր ու փաստեր կան դպրոցական խնջույքների մասին, որտեղ ամենամեծ հնարավորությունը կա վարակի տարածման համար․

«Սիրելի աշակերտներ, այս մասսայական միջոցառումներով մենք հեռվացնում ենք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը և վտանգում ենք ձեր տատիկ-պապիկների և ծնողների կյանքը: Սա կարող ենք շատ ուղիղ ասել»,-ասաց նա։

«Եթե այս կանոնները պահպանենք, զրոյի կմոտեցնենք վարակվելու հավանականությունը և սեպտեմբերի 1-ից դասերը լիարժեք սկսելու հնարավորություն կստեղծենք»,- հավելեց նախարարը։:

  • Կիսվել: