շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հենց Երևանում ազգովին քոչարիի բռնվենք և գահընկեց անենք Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ հայ ժողովրդի հաղթական արշավը կարող է վերսկսե. Արմեն Աշոտյան

Հենց Երևանում ազգովին քոչարիի բռնվենք և գահընկեց անենք Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ հայ ժողովրդի հաղթական արշավը կարող է վերսկսե. Արմեն Աշոտյան

Այսօր ոչ թե եռատոն է, այլ եռապարտավորություն, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Պարտավորություն է Բեռլինում պարող մեր պապերի հիշատակի առաջ, պարտավորություն՝ Շուշիի ազատագրման օրը Ղազանչեցոցի մոտ քոչարի պարող մեր հայրերի և ավագ եղբայրների, ինչպես նաև պարտավորություն՝ երկրապահի հիմնադիր Վազգեն Սարգսյանի հանդեպ։ Եռապարտավորությունն այսօր դժվար է կոչել տոնական, այն ավելի շատ իրենց կյանքը հայրենիքին նվիրված բոլոր հայորդիների հիշատակի օր է», - ասաց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական պայքարին, նա նշեց.

«1945-ին Բեռլինում քոչարի պարեցինք, 1992-ին՝ Շուշիում, և որպեսզի Շուշիում կրկին մի օր քոչարի պարենք, այսօր Երևանում պետք է պարենք։ Հաղթանակն ամրագրելու կարևորությունը հրամայականն այսօր ոչ մի այլ քաղաքում չէ, այլ Երևանում է։ Հենց Երևանում  ազգովին համաժողովրդական քոչարիի բռնվեցինք և գահընկեց արեցինք Նիկոլ Փաշինյանին և իրեն սպասարկող թրքահպատակ համակարգին, այդ ժամանակ հայ ժողովրդի հաղթական արշավը կարող է վերսկսել հենց Երևանի սրտումմ պարած քոչարիով»։

  • Կիսվել: