շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հեղափոխությունը եղել է ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, այլև համակարգի դեմ՝ իր բոլոր դերակատարներով. Մարուքյան

Հեղափոխությունը եղել է ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, այլև համակարգի դեմ՝ իր բոլոր դերակատարներով. Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ առաջինն է հայտարարել՝ «Իմ քայլի» հետ դաշինք չի կազմի. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեծամասնություն մենք ենք կազմելու խորհրդարանում, իրենք էլ պետք է հարմարվեն դրա հետ»,-նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով երեկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին՝ Մարուքյանը նշեց, որ իր կարծիքը նույնն է. եթե նախկիններն ուզում են իշխանափոխություն լինի, պետք է դուրս գան պրոցեսից:

«Եթե իրենք շատ ակտիվանան, նման ձևով սրեն, ապա դա աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, ու դուք դա կարող եք տեսնել հարցումների արդյունքներում: Վերջին հաշվով, երեք տարի առաջ, որ եղել է հեղափոխություն, դա չի եղել միայն Սերժ Սարգսյանի դեմ, դա եղել է համակարգի դեմ՝ իր բոլոր դերակատարներով»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դերակատարների մի մասին թվում է՝ հեղափոխությունը ոչ թե իրենց, այլ միայն Սերժ Սարգսյանի դեմ է եղել:

  • Կիսվել: