ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հեղափոխության համար 100-150000 մարդ է պետք, 10000-12000 հոգով իշխանափոխություն չեն անում. Սարգսյան (տեսանյութ)

Հեղափոխության համար 100-150000 մարդ է պետք, 10000-12000 հոգով իշխանափոխություն չեն անում. Սարգսյան (տեսանյութ)

Հեղափոխության համար 100-150000 մարդ է պետք,ու աճողական միտումով, այն, ինչը ունեցավ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ապրիլի 24-ից ընկած ժամանակահատվածում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիմա ընդդիմությունը 10000-12000 մարդ է հավաքել, այդքան մարդով իշխանափոխություն չեն անում, ծիծաղելի է, չէ՞։ Այսօր Հայաստանի որևէ օլիգարխ եթե ուզի, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, վաղը 12000 մարդ ոտքի կհանի` մի աշխատավարձ լրացուցիչ տալով։ Հիմա քանի որ հեղափոխության ընտրազանգված չեն հավաքել, իրենք գնում են ապստամբության, հրահրում են վեճեր, հրում են ոստիկաններին, մայթով անցնողներին, վարորդներին են վիրավորում։ Սրանո՞վ են Հայաստանն ուժեղացնում, իրենք հակաժողովրդական են բառի բուն իմաստով՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ ժամանակավոր կառավարություն են ձևավորելու, Սարգսյանն արձագանքեց. ՛՛Իսկ ո՞վ է տալիս երաշխիք, որ այդ անհասկանալի ժամանակավոր կառավարության ժամանակ պատերազմ չի սկսվի՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: