կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԲ-ի մշակած «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ կառավարությունում քննարկում է անցկացվել

ՀԲ-ի մշակած «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ կառավարությունում քննարկում է անցկացվել

Կառավարությունում տեղի է ունեցել Համախարհային բանկի (ՀԲ) մշակած՝ «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի վերաբերյալ քննարկում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի գծով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Սաադայի ու ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորությամբ:

Ֆադիա Սաադայի կողմից «Մարդկային կապիտալի զարգացման դիտարկումներ» փաստաթղթի ներկայացումից հետո մտքեր են փոխանակվել կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում նախատեսված բարեփոխումների և առաջնային խնդիրների շուրջ:

 

  • Կիսվել: