չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հայտնվել է ևս մեկ տեսանյութ` թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին. Կլաար

Հայտնվել է ևս մեկ տեսանյութ` թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլուգում գրել է, որ հայտնվել է եւս մեկ տեսանյութ, որում երեւոմ է, թե ինչպես են մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին:

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ. ըստ ամենայնի, հայ ռազմագերիներին մահապատժի են ենթարկում։

Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն», - նշել է Տոյվո Կլաարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: