երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերիների վերաբերյալ պաշտոնականացված թիվը 33 է, իսկ ոչ պաշտոնականացվածը՝ 80․ Սիրանուշ Սահակյան

Գերիների վերաբերյալ պաշտոնականացված թիվը 33 է, իսկ ոչ պաշտոնականացվածը՝ 80․ Սիրանուշ Սահակյան

Գերիների թվի հետ կապված ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի եւ Թուրքիայի  իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնականացված  թվերո, այսինքն հայկական կողմի բացահայտումները եւ տվյալները անտեսվում են, եւ  այստեղ միասնականություն կա Ադրբեջանի կողմից ներկայացված թվերի  առնչությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

«Դա իմ գնահատմամբ, արդարացված չէ: Հայաստանում գործող, նույնիսկ ՀՀ-ից դուրս գործող միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից։ Ուստի, որպես աղբյուր, պետք է օգտգործվեին հայկական, ոչ թե ադրբեջանական աղբյուրները: 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ մենք խոսել ենք եւ շարունակում ենք խոսել հավելյան 80 դեպքի մասին: Ընդ որում, այդ 80 դեպքի վերաբերյալ նաեւ տեղեկություններ են տվել միջազգային կառույցներին: Այսինքն սա մեզ համար ոչ թե վերացական թիվ է, այլ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կա հստակ նկարագրություն, ինչը ստուգելի է»,– ընդգծեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում հայերի նկատմամբ արտադատական, կամայական սպանությունների թիվն աճել է։ 

«Օրինակ, 2022 թվականի պատերազմի շրջանակում մենք 33 գերեվարման դեպք էինք արձանագրել և փաստահավաք առաքելությամբ կարողացել ենք ապացուցել 14 անձի արտադատական, կամայական սպանություն դաշտային ադրբեջանական զինծառայողների կողմից։ Այսինքն մոտ 40 տոկոս սպանություններ ունենք: Գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ավելի շատ դեպքեր են արձանագրվել, եթե համեմատենք 2020 թվականի պատերազմի հետ։ Սա վկայում է, որ 2020-ի դեպքերը ծնել են անպատժելիություն, ինչը խրախուսական է եղել 2022-ին պատերազմին մասնակցած ադրբեջանցի զինծառայողների համար»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։

  • Կիսվել: