շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը ի սկզբանե հրապարակային չէ. Արարատ Միրզոյան

ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը ի սկզբանե հրապարակային չէ. Արարատ Միրզոյան

«ԵՄ դիտորդական առաքելությունն ունեցել է փաստաթուղթ, որը, սակայն, սահմանափակ հասանելիություն ունի», - այս մասին ԱԺ-ում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցին։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հասանելի է միայն ԵՄ անդամ երկրներին և հրապարակային չի զեկուցվել.

«Զեկույցը մեզ հասանելի չէ այնքանով, որ ի սկզբանե հրապարակային չէ։ Սա ԵՄ մի ինստիտուտի, տվյալ դեպքում՝ դիտորդական առաքելության հաշվետվությունն է իր վերադաս մարմիններին»։

  • Կիսվել: