հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում՝ Երևանի ժամանակով ժամը 17:45-ին:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման՝ պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին՝ դրանք համարելով երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: