շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի Թագավորին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի Թագավորին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ Twitter-ի էջում շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի Թագավորին՝  ծննդյան օրվա կապակցությամբ: Միրզոյանը  այդ առթիվ բարգավաճում և  շարունակական հաջողություններ է մաղթել Մեծ Բրիտանիայի ժողովրդին։

«Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, որը հիմնված է ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա»,- գրել է արտգործնախարար Միրզոյանը։

  • Կիսվել: