կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հայտնի են Իջևանում ընտրությունների վերջնական արդյունքները

Հայտնի են Իջևանում ընտրությունների վերջնական արդյունքները

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Իջևանում ընտրությունների վերջնական արդյունքները։

«Քաղաքացիական պայմանագիր-80.78%

Հայ հեղափոխական դաշնակցություն-15.87%

Անվավեր- 3.35%

Ինչպես և ասել էի ԱԺ ամբիոնից՝ սա է սպասվում ցանկացած դեպքում, երբ խորհրդարանական ընդդիմությունը ցանկացած մի ՏԻՄ-ի կմասնակցի իր դեմքով և ոչ «բեղ-մորուս» կպցրած»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում: Արզնի և Լերմոնտովո համայնքներում էլ անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:

ՔՊ-ն պարտվում է Կապանում։

  • Կիսվել: